Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ամաչկոտ երեխաները ավելի հակված են ճարպակալման. 1in.am

Ամաչկոտ երեխաները ավելի հակված են ճարպակալման. 1in.am

Էմորի համալսարանի գիտնականների տվյալներով՝ երեխաները, որոնց մոտ վատ են զարգացած սոցիալական հմտությունները, ավելի շատ են անառողջ սնունդ ուտում: Դրանից բացի, նրանք ֆիզիկապես ավելի պասիվ են, հաղորդում է Science World Report-ը:

 

Գիտնականները վերլուծել են 9-11 տարեկան 8346 երեխաների տվյալներ: Նրանք համեմատել են երեխաների սոցիալական հմտություններն այլ գործոնների, մասնավորապես՝ քաշի և հասակի հետ:

 

Ուսումնասիրողները պարզել են, որ սոցիալական հմտություններին վատ տիրապետող երեխաների մոտ ավելի մեծ է քաշի ավելացման և անառողջ սնունդ ընդունելու հավանականությունը: Դրանից բացի, 9 տարեկանում սոցիալապես ցածր հմտություն ունեցող երեխան 11 տարեկանում տառապել է ճարպակալմամբ: Գիտնականների կարծիքով՝ անառողջ սննդի միջոցով երեխան փորձում է ազատվել շփումից բացասական փորձ ստանալու սթրեսից, իսկ նստակյաց կյանքը նրան օգնում է խուսափել սպորտային մրցումներում տապալվելուց և քննադատվելուց:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ladysmile.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ